
Արամ Ա կաթողիկոսն իմաստուն և քաջ քայլ է որակել Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իմաստուն և քաջ քայլ է որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին հայտնում է կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Մեծապես ողջունելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի իրականացրած իմաստուն ու քաջ քայլը՝ 1915թ.-ին Օսմանյան Թուրքիա պետության կողմից հայ ժողովրդի դեմ ծրագրված ու գործադրված ցեղասպանությունը հիշել իր ճշգրիտ, պատմական և իրավական անվանումով՝ Ցեղասպանություն»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը: