Բաժիններ՝

Ըմբիշ Ռուդիկ Մկրտչյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Ռուդիկ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 55 կգ քաշում Հայաստանը ներկայացնող Ռուդիկ Մկրտյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց մրցեց Բելառուսից Արտյոմ Կացարի հետ և ընդամենը մեկ րոպե անց հաղթանակ տոնեց 8:0 հաշվով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: 72 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ամոյանը մրցեց լեհ Ռոման Պակուռկովսկու հետ և առավելության հասավ 6:0 հաշվով: Եզրափակիչը կկայանա ապրիլի 25-ին, որտեղ Ամոյանի մրցակիցը վրացի Շմագի Բոլկվաձեն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս