Բուայեն խնդրել է Սենատում ստեղծել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պատժելու հարցով աշխատանքային խումբ

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն խնդրել է Սենատի նախագահ Ժերար Լարշերին ստեղծել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պատժելու հարցով աշխատանքային խումբ: Բուայեն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-իր էջում՝ կից տեղադրելով Ծիծեռնակաբերդից արված լուսանկար՝ գործընկերների հետ:

«Իմ մեկնելուց առաջ ես խնդրեցի Սենատի խոսնակ Ժերար Լարշերին ստեղծել աշխատանքային խումբ `Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պատժելու համար»,-նշել է պատգամավորը:

Նա շեշտել է, որ այսօր պետք է լիովին վերանայել ժխտողականությունը: «Ժխտողականությունն ցեղասպանության հանցագործությունից պակաս չէ: Ինչպե՞ս իրականում պայքարել ցեղասպանության դեմ ՝ առանց պայքարելու նաև ժխտողականության դեմ»,-նկատել է Բուայեն:

Տեսանյութեր

Լրահոս