Պատմության դասերը երբեք չպետք է մոռացվեն. Մարինա Կալյուրանդ

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է տարածել։

Նա նշել է, որ այսօր ոգեկոչվում է 20-րդ դարի ամենամեծ աարաափը՝ կոտորածներ մի ամբողջ ազգի դեմ, որը սկսվեց 106 տարի առաջ հայ մտավորականների արտաքսմամբ։ Նա տեղեկացրել է, որ Եվրախորհրդարանը այդ ողբերգական իրադարձությունները ճանաչել է, որպես Ցեղաապանություն 1987 թվականի հունիսի 18-ին։ Կալյուրանդը միջազգային հանրությանը կոչ է արել միանալ ոգեկոչմանը։

«Ես դատապարտում եմ ատելության ու բռնության ցանկացած հրահրում։ Պատմության դասերը երբեք չպետք է մոռացվեն»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930