Բաժիններ՝

Մեր ցանկությունն է կենդանի պահել Ցեղասպանության զոհերի հիշատակը. Արգենտինայի անվտանգության նախարար

Արգենտինական Հանրապետության անվտանգության նախարար Սաբինա ֆրեդերիկն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության տարելիցը: 106 տարի առաջ հազարավոր հայեր զոհվեցին դատապարտելի իրադարձությունների հետևանքով։ Ցանկանում եմ իմ համերաշխությունը հայտնել Արգենտինայի հայ համայնքին, իմ համերաշխությունը՝ նրանց որպես պետության ներկայացուցիչ, և արտահայտել մեր ցանկությունը կենդանի պահելու այս Ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը»,- ասված է «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս