Աննա Հակոբյանը Ծիծեռնաբերդի հուշահամալիր ժամանեց առանց Նիկոլ Փաշինյանի ուղեկցության՝ երկու տասնյակից ավելի թիկնապահներով
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկրի պետական այրերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել առանձին-առանձին։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հուշահամալիր էր այցելել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Նիկոլ Փաշինյանի այցից հետո հուշահամալիր է այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, նա հոգեհանգստի կարգ է մատուցել։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում ոստիկանները փակել էին քաղաքացիների մուտքը դեպի հուշահամալիր, որի արդյունքում քաղաքացիները երկար սպասելուց հետո դժգոհել էին և ծաղիկները նետելով ուղիղ ոստիկանների առջև՝ հեռացել։
Հետաքրքրականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ուժեղացված թիկնազորով հուշահամալիր այցելեց ամուսնու այցից ժամեր անց՝ կրտսեր աղջկա և որդու հետ։
Լրագրողները փորձեցին նրանից հետաքրքրվել Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, որի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչները մշտապես հայտարարում են, թե պետք է շտկումներ մտցնեն, սակայն նա որևէ հարցի չպատասխանեց։
Ի դեպ, Աննա Հակոբյանին ուղեցում էին երկու տասնյակից ավելի անվտանգության աշխատակիցներ, և անձամբ Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանն էր նրա ետևից քայլում։
Ինչպես հետո գրել էր «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը, Աննա Հակոբյանին ուղեկցում էին 25 անվտանգության աշխատակիցներ։
Նշենք նաև, որ առաջին անգամ է նաև, որ երկրի վարչապետի կինը ապրիլի 24-ին հուշահամալիր այցելի առանց ամուսնու ուղեկցության, այն էլ՝ այդպես ուժեղացված անվտանգությունով։
Նախկինում ապրիլի 24-ին ՀՀ նախագահի գլխավորությամբ բոլոր պետական այրերը միասին էին այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհում անմար կրակի մոտ, ինչը, թերևս, միասնականության դրսևորումներից մեկն էր։ Իսկ այսօրվա այրերի այցն ավելի քան խոսում է երկրի ընդհանուր վիճակի մասին։