Հույս ունեմ պատժվողներ կլինեն, սա հանցագործություն է․ Տաթևիկ Ռևազյանը՝ Իրանում հայտնված օդանավի մասին
Հույս ունեմ` պատժվողներ կլինեն, որովհետեւ սա հանցագործություն է: Այս մասին օդանավակայանում, ուր Թեհրանից եկել եւ վայրէջք էր կատարել Boeing 373-700 օդանավը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՔԱԿ ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը:
Ռեւազյանը նշել է՝ մանրամասներ չի կարող հայտնել, կատարվում է ներքին քննություն:
Հարցին՝ պատժվողներ կլինեն, Ռեւազյանը պատասխանել է. «Մենք չենք պատիժ տվողները, հուսով եմ, որ կլինեն»:
ՔԱԿ ղեկավարը նշել է՝ բազմաթիվ խնդիրներ են եղել Boeing 737-300 օդանավի հետ կապված, եւ հարցին՝ այդքան խնդիրներով ինչպե՞ս է կարողացել օդանավը հասնել այդքան հեռու՝ Իրան, քանի որ պիտի Ուկրաինա գնար եւ այն ավելի մոտ էր, Ռեւազյանը պատասխանել է. «Այն ի սկզբանե Թեհրան չպիտի գնար, այդքանը»: