Բաժիններ՝

«23 տարվա հրամանատարի Արիության մեդալը հոգնո՞ւմ եք բերեք ու արժանի կերպով հանձնեք ընտանիքիս ու սեղմեք Հորս ձեռքը». Նանե Արզումանյան

Նանե Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцахаդուք այդքան ապերա՞խտ եք։ Ի՞նչ է նշանակում մեդալն ուղղակի փոխանցել։ ԱՀ նախագահի կողմից արժանացրած «Մարտական խաչ»-ից դաս չքաղեցի՞ք։ Ո՞վ եք դուք առհասարակ, որ խաղաք ընտանիքիս անդամների նյարդերի հետ, դուք տարրական էթիկայի կանոններին չեք տիրապետում։ 23 տարվա հրամանատարի Արիության մեդալը հոգնու՞մ եք բերեք ու արժանի կերպով հանձնեք ընտանիքիս ու սեղմեք Հորս ձեռքը։

Զգուշացնում եմ ձեզ, հերթով կներկայացնեմ բանակից փախածներին. հայրս ու Եղբորս կինը պատերազմի ժամանակ մինչև վերջին պահը մնացել են հոսպիտալում ու ամեն բան տեսել։(Հիմա նրանց եք մեծարում)…

Մի քանի օր առաջ մի աղջկա վրդովմունք էլ տեսա այս թեմայի հետ կապված, դե համարձակվեք իմ գրածին էլ հերքում տալ կամ այլ կերպ ներկայացնել, լավ չեք ճանաչում. դուք հատում եք ամեն ինչի սահմանը։

Դուք շարունակեք ձեր անտակտ գործելաոճը, իսկ մենք շարունակելու ենք միշտ լինել Բանակի կողքին ու հրամանատարիս որդու՝ Արայիս ծառայությամբ հպարտանալ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս