
Իրավիճակ է փոխվել. Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել.
«Իրավիճակ է փոխվել
Իշխանություններն ու նրանց սպասարկող շրջանակները կարծում են, որ եթե որևէ բողոքի ցույց կամ իրենց ոչ հաճո այլ բան արհեստականորեն կապեն մեր հետ, ապա կվարկաբեկեն այդ ամենը: Նույնը փորձում են անել նաև Սյունիքում խայտառակվելու հետ կապված:
Բայց նրանք համառորեն չեն ուզում կամ չեն կարողանում հասկանալ, որ իրավիճակ է փոխվել: Իրենց տարիներ շարունակ ստեղծած ստի փուչիկը վաղուց պայթել է, և մեր հետ կապելով նրանք միայն արժևորում են այդ ամենը»: