Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին, 28-ին՝ առանձին շրջաններում, 27-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:
Երևան քաղաքի ապրիլի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 320C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.80C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.90C