Բաժիններ՝

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան մայիսի 11-17-ը զորավարժություններ կանցկացնեն Կյուսյու կղզում

Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան մայիսի 11-ից մինչեւ 17-ը համատեղ զորավարժություններ կացկացնեն Ճապոնիայի Կյուսյու հարավ – արեւմտյան կղզում: Ապրիլի 23-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին: «Ֆրանսիան մեր դաշնակիցն է, որը կիսում է ազատ եւ բաց Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պատկերացումը: Մենք ցանկանում ենք ամրապանդել ճապոնա-ամերիկա-ֆրանսիական դաշինքը եւ բարձրացնել մեր մարտավարական պաշտպանական ունակությունները»,- մեջբերում է նրա խոսքը Kyodo գործակալությունը:

Զինավարժանքներին, որոնք տեղի կունենան միանգամից երկրի հարավ – արեւմտյան մասի երեք պրեֆեկտուրաներում՝ Կագոսիամյում, Միյաձակիում եւ Նագասակիում, ճապոնական կողմից կմասնակցի այդ թվում ինքնապաշտպանության ծովային ուժերի արագ հակազդման էլիտային ամֆիբիական բրիգադը: Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը եւ ԱՄՆ-ի զինվորականները երեք անգամ անցկացրել են նման զինավարժանքներ, սակայն Ֆրանսիան դրանց կմասնակցի առաջին անգամ: Սպասվում է, որ զորավարժություններում նաեւ գործի կդրվեն MV-22 Osprey կոնվերտոպլաններ:

Ֆրանսիան վերջին տարիներին ուժեղացնում է փոխգործակացությունն Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ: Մասնավորապես, կանոնոնավոր հիման վրա ֆրանսիացի զինվորականները «Լապերուզ» ծովային վարժանքներն են անցկացնում Ճապոնիայի, Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ: Այս տարի նրանց պետք է միանա Հնդկաստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս