
ԱՄՆ-ը ներկայացրել է պատժամիջոցների օրինակը, որոնք պատրաստ է վերացնելու միջուկային գործաքին վերադառնալու համար

Միացյալ Նահանգների ներկայացուցիչները Վիեննայում իրանական միջուկային գործարքի շուրջը բանակցություններում Թեհրանին են ներկայացրել այն պատժամիջոցների օրինակները, որոնք իրենք պատրաստ են վերացնելու Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) իր պարտավորությունների կատարմանը վերադառնալու համար: Այդ մասին Իրանի վերաբերյալ լրագրողների համար հատուկ ճեպազույցում հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչ:
«Մենք Իրնին նրկայացրեցինք մի ամբողջ շաք պատժամիջոցներ, որոնք, ինչպես մենք ենք կարծում, պետք է վերացնենք կատարմանը վերադառնալու համար, ինչպես նաև այն պատժամիջոցները, որոնք, ինչպես մենք ենք կարծում, մենք չպետք է վերացնենք, և որոնք չենք վերցնի ԳՀՀՊ-ին վերադառնալու շրջանակում»,- ասել է նա:
Ըստ որում, ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ պատժամիջոցների վերացման և Իրանի կողմից պատասխան քայլերի հաջորդականությունն այս պահին չի քննարկվում:
«Մենք կարող ենք լոկ ասել, որ հաջորդականությունը, որի դեպքում ԱՄՆ-ն ամեն ինչ անի իր կողմից, իսկ Իրանը ոչինչ չանի, անընդունելի հաջորդականություն է, և Իրանին այդ մասին պարզորոշ հայտարարվել է»,- ընդգծել է նա:
«Մենք բաց ենք հաջորդականության տարբեր տարբերակների համար, որոնք համապատասխանում են մեր շահերին, իսկ դրանք այն են, որ երկուստեք վերադառնան (ԳՀՀՊ-ի) կատարմանը, այլ ոչ թե միայն մենք վերադառնանք լիովին կատարմանը, նախքան Իրանն ինչ-որ բան անի»,- հավելել է ճեպազրույց վարողը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։