Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռոմա»-ից
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կհատարարի մայրաքաղաքային ակումբից Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչից հետո: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, Ֆոնսեկան «Ռոմա»-ից կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո, իսկ այդ մասին կհայտարարի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղից հետո:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 29-ին:
«Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է: