«Գազել»-ում օրեր առաջ տեղի ունեցած սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է ոստիկանություն
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 20-ին, ժամը 9:30-ին Արտաշատի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Գարեգին Բ.-ն, որը ապրիլի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի մեղադրանքով:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանությունից նշեցին, որ տվյալ անձն այն նույն մարդն է, ով ապրիլի 14-ին Երևանում Պարոնյան-Լեո խաճմերուկում թիվ 54 երթուղին սպասարկող «Գազել»-ում սպանություն էր կատարել:
«Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Գարեգին Բ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին»,- նշում են ոստիկանությունից: