Դավիթ Բեկում Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են պատերազմից հետո գյուղի հետ կապված իրավիճակը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դավիթ Բեկում Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են պատերազմից հետո գյուղի հետ կապված իրավիճակը։

Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը Հհ Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել են Դավիթ Բեկ գյուղ:
Գյուղում հանդիպում է տեղի ունեցել Կապան համայնքի ղեկավարի, Դավիթ Բեկ և Կաղնուտ գյուղապետերի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քննակվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո համայնքում ստեղծված իրավիճակը:
Մասնավորապես, գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով պայմանավորված` ավելի են սրվել սոցիալական խնդիրները. սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են հողատարածքներից կամ այն մշակելու հնարավորությունից, քանի որ հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ: Ավելին, կան մասնավոր հողատարածքներ, որոնք չնայած կադաստրային օրինական վկայականների` ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասն քննարկվել են մարդկանց անհատական խնդիրները, որոնց մեծ մասը նախորդ այցերի ընթացքում արձանագրվել և արդեն իսկ պաշտոնական ընթացք են տրվել:
Համայնքի բնակիչները բարձրացրել են աշխատատեղերի բացակայության հարցը: Առաջարկվել է կարիքները գրավոր ձևակերպել` ՀՀ Նախագահի կամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում աջակցության նկատառումով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Դավիթ Բեկ գյուղի խաղաղ բնակիչները 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում տուժել են ադրբեջանական զինված ուժերի հարձակումներից. սպանվել էր մեկ խաղաղ բնակիչ, վիրավորումներ էին ստացել մի քանի անձինք»:

Տեսանյութեր

Լրահոս