«Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի․․․»․ Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Շատ հստակ մեկ բառով.
ՀՀ ԶՈՒ-ի ներկա բարեփոխումները մեկ խնդիր ունեն կազմաքանդել այն, ինչ դեռ ունենք ԶՈՒ-ում։

Ես քաղ. գործիչ չեմ ու սա էլ ընտրազանգված հավաքելու դիտարկում չի։

Ես բավարար լավ գիտեմ մեր ԶՈՒ-ը մինչ պատերազմը ու նաև հիմա։
Խնդիր է դրված չունենալ կարողունակ ԶՈՒ։ Ու անգամ, եթե ռուսները խնդիր են դնելու մեզ վերազինել, դա պաշտոնական Երևանում այնքան էլ լավ չի ընկալվում։
Տարօրինակ բան չեմ ասում։

Կան այլ պայմանավորվածություններ «նոր գործընկերների» հետ։
Մյուս կողմից՝ կա պոպուլիզմ քեզ ուտել պատրատվող երկրներով շրջապատված վիճակում ընտրազանգվածիդ վրա խաղաղության «վաճառել»։ Ստահակի առջև խնդիր է դրված, որը նա պիտի ապահովի։

Կարող է գալ մի կետ, երբ կարիք լինի կրկին անգամ դիմադրության իմիտացիա օպերացիան բեմադրել, այս անգամ արդեն ՀՀ-ի որոշ մասերի հետ կապված։
Հիշեցնում եմ. խնդիրը ռուսներին պատերազմի մեջ ներքաշելն է։

Ի դեպ, ռուսներն էլ իրենց խաղն են խաղում, իրենց շահերի զորու։
Ռեգիոնը ուզում էին իրենց տակից տանել. հպարտ մենակ ասելով Արցախը, մինչև վերջին գյուղ, ուզում էր հանձնել Բաքվին։ Սակայն այս պարտիան դեռ առջևում է, նոր անակնկալներով։
Կրկնվեմ, մեզ ռուսները չեն որդեգրել, մենք մեր հարցերը մեր ռեսուրսով պիտի լուծենք։
Կարա՞նք, կանենք, չեն կարողանա՝ մեզ կանեն։

Ու ռուսները չեն նստելու սպասեն, թե իրենց մրցակից ինչ-որ երկիր, առանց ՀՀ-ի մեկ գրամ դիմադրության, ոնց է ՀՀ-ն կամ Արցախը վերցնում։ Նույն կերպ առավել զուսպ Իրանի մոտեցումն է։

Այո ԽՍՀՄ-անման մի բան կփորձեն սարքել, բազմիցս եմ ասել վերջին տարիներին։ Ադրբեջանը այս կամ այն կերպ պետք է պոկեն նրա ավագ ընկերոջից։ Ու ամիսներ առաջ Վ.Պուտինի խոսքերը Բաքվի՝ իրեն դաշնակիցներ ընտրելու մասով հենց այնպես չէին։

Ի դեպ, եթե Վրաստանում «չգիտեն», ապա ասեմ, որ Վրաստան որպես այդպիսին «գոյություն չունի»։ Անկարան այն վաղուց է վերցրել (ում հետաքրքիր է այս թեման, թող գոնե նայի Թուրքիայի տնտեսական ներգրավվածության թվերը այդ երկրում), իսկ առաջին քայլը, մեծ կռվի ժամանակ, կլինի Աջարիայի բռնակցումը, ու ՆԱՏՕ-ի գործընկերները դա չեն կարող արգելել Թուրքիային։ Ի դեպ, ռուսներն էլ էդ մասով դիտորդ չեն լինի…

Էլի եմ կրկնում.
հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի…»։

Տեսանյութեր

Լրահոս