Բաժիններ՝

Չինաստանը մտադիր է Ֆրանսիայի և ԳԴՀ-ի հետ օգնել զարգացող երկրներին պատվաստանյութեր ստանալու հարցում

Չինաստանը մտադիր է Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ համատեղ օգնություն ցույց տալ զարգացող երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստացման հարցում:

Ապրիլի 16-ին տեսակոնֆերանսի ռեժիմով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը։

«Չինաստանը հանդես է գալիս պատվաստանյութային ազգայնականության, ինչպես նաեւ իմունացման աստիճանի տարբերության արհեստական ստեղծման դեմ: ՉԺՀ-ն մտադիր է միջազգային հանրակցության, ներառյալ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ աջակցել եւ օգնություն ցույց տալ զարգացող երկրներին ժամանակին պատվաստանյութեր ստանալու հարցում»,- մեջբերում է նրա խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս