Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում 80-ամյա տղամարդը ակնոցը տանը մոռանալու «շնորհիվ» վիճակախաղում 160.000 դոլար է շահել

Մեծ Բրիտանիայի Դերբիշիր վարչական շրջանի Հաթթոն գյուղից մի թոշակառու հարստացել է ակնոցը տանը մոռանալու շնորհիվ, հայտնում է Daily Star-ը:

Թոշակի անցած հանքափոր և շինարար 80-ամյա Դենիս Ֆաուսիթը պարբերաբար վիճակախաղի է մասնակցում և սովորաբար վիճակախաղի տոմսերի թվերն ընտրում է` ըստ ընտանիքի անդամների ծննդյան ամսաթվերի: Սակայն հերթական անգամ խաղալիս տղամարդը տանն է մոռացել ակնոցը, ուստի թույլ է տվել, որ թվերի գեներատորը լրացնի իր տոմսի թվերը:

Հաջորդ առավոտյան տղամարդը գնացել է թերթեր գնելու և խանութի աշխատակիցներին խնդրել ստուգել վիճակահանության արդյունքները. արդյունքում նա պարզել է, որ շահել է մոտ 160 հազար դոլար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆաուսիթի 75-ամյա կինը՝ Էնը, ասել է, որ երբ իմացել են վիճակախաղում հաղթելու մասին, շատ են ուրախացել, վիսկի և լիկյոր են խմել: Երբ կորոնավիրուսի սահմանափակումները վերացվեն, ընտանիքը նախատեսում է մեծ երեկույթ կազմակերպել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շահած գումարով ամուսինները նախատեսում են վերանորոգել տունը և թարմացնել այգին: Էնը ցանկանում է նոր վառարան և ներքնակ գնել, իսկ Դենիսը նոր հեռուստացույց է փնտրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս