Ժամ առաջ՝ հրաժարական

Վերջին շրջանում երկրում տիրող խայտառակ վիճակը օրեցօր ավելի է վատթարանում։  Անիշխանության մթնոլորտը, երկիրը հիմնահատակ քանդելու, սրբությունները պղծելու, պետական կառույցները և ինստիտուտները ոչնչացնելու վարպետ «քայլող ուսապարկերը» այդ ամենը իրականացնում են մեծ եռանդով ու առանց ամոթի զգացումի։

Իսկ վերջին ամիսներին առավել անհանգստացնող է անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների շուրջ ստեղծված վիճակը։ Տասնյակ հայորդիներ անմարդկային պայմաններում գտնվում են թշնամի երկրում, իսկ իշխանությունը անընդունակ է կատարել որևէ հայանպաստ քայլ։ Երեկ կատարած անմեղսունակությունը, կապված գերիներին տեղափոխող դատարկ ինքնաթիռի հետ, ևս մեկ անգամ ապացուցում է իշխանության՝ իրավիճակին չտիրապետելը, ապիկարությունը, տգիտությունը և հանցավոր անգործությունը։

Ստեղծված իրավիճակի համար անձնական պատասխանատվություն է կրում Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Վերջիններս պետք է ժամ առաջ հրաժարական ներկայացնեն և կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս