Անվտանգության գլխավոր պատասխանատուները հիմա իրենք իրենց են մի կերպ պաշտպանում․ Մխիթարյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«1. Երկրի վարչապետը Երևան քաղաքում տեղաշարժվել կարողանում է միայն հարյուրավոր ոստիկանների և դիպուկահարների ուղեկցությամբ:

2. Երկրի պաշտպանության նախարարը ՊՆ մասնաշենք կարողանում է մտնել ու դուրս գալ միայն ուղղաթիռով:

Երկրի անվտանգության ԳԼԽԱՎՈՐ պատասխանատուները հիմա իրենք իրենց են մի կերպ պաշտպանում:

Իրոք որ, ամենաԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ իշխանությունն եք դուք՝ գելխեղդներ»:

Տեսանյութեր

Լրահոս