Լարիսա Մինասյանն ազատման դիմո՞ւմ է գրել. hraparak.am
Այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել «Բաց հասարակության հիմնադրամի» (Սորոսի հիմնադրամ) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ Այս մասին հայտնում է Hraparak-ը: Թե ինչու է Մինասյանը որոշել հրաժարվել պաշտոնից, որին է շատ տարիներ, այս պահին տեղեկություն չկա։ Սակայն Սորոսի գրասենյակի հետ առնչություն ունեցող անձինք կայքին փոխանցեցին, որ վերջին ժամանակներում «Սորոսի գրասենյակում» խառն են եղել։
Նշենք, որ նաև տեղեկություններ կային, որ Մինասյանը պատերազմից հետո ֆինանսական հաշիվները Հայաստանյան բանկերից տեղափոխել է արտերկիր։
Կայքը փորձել է կապ հաստատել Մինասյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարը անջատված էր, անհասանելի էր նաեւ հիմնադրամի կայքում տեղադրված հեռախոսահամարը։ «Բաց հասարակության հիմնադրամի» տնօրենների խորհրդի անդամ Մարիաննա Գրիգորյանից փորձել են ճշտել տեղեկությունը, սակայն նա հրաժարվել է պատասխանել՝ ասելով, թե մեկնաբանություն չի տալիս։
Նշենք, որ այս հիմնադրամի և հատկապես Լարիսա Մինասյանի գործունեությունը որոշ հասարակական-քաղաքական գործիչներ կործանարար են համարում Հայաստանի համար, որոշ ժամանակ առաջ այս հիմնադրամի մուտքի առջեւ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում։ Պայքարը ղեկավարում էր «Վետօ» շարժումը։