Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1029, մահվան՝ 26 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1029 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 201 158-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 3697 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ապրիլի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 944 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4641-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1117 է, ընդհանուր առողջացածներինը՝ 180 160, փաստացի բուժվողներինը՝ 16 357 (մեկ օրում նվազել է 114-ով): Մեկ օրում արվել է 4589 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է894461 թեստ: