«Ռազմական հեղաշրջման փորձերն իրենց տարրերն ունեին, տանկեր և այլն. մեզ մոտ այդ դեպքը չէ։ Մեզ մոտ ռազմական հեղաշրջման մասին խոսք լինել չի կարող։ Որքանով ԳՇ պետի հետ ես իմ շփումներով գիտեմ՝ ռազմական հեղաշրջում անելու ոչ ցանկություն կա, ոչ նպատակ. եղել է ընդամենը կոչ»,- ասաց Մարտիրոսյանը։
Էրիխ Մարիա Ռեմարկի գրականության երկրպագուները այսուհետ կարող են հայերենով ընթերցել սիրված հեղինակի «Լիսաբոնի գիշերը» ստեղծագործությունը, որի գործողությունները ծավալվում են 1942 թվականին Ֆրանսիայում:
Շուրջ մեկ տարվա դադարից հետո «Քեյս» ներկայացմամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բացեց դռները հանդիսականի առաջ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր տեղեկությունը, թե «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ»:
«Նրանք բարձրաձայնում են, թե իբր Շուշին եղել է ադրբեջանական, նմանատիպ խոսքեր կան նաև արցախցիների նկատմամբ, թե նրանք ադրբեջանցիներ են, և այլն։ Չիմացողների համար կրկնեմ ևս մեկ անգամ՝ Շուշին եղել է բուն հայկական քաղաք, ովքեր հայոց պատմությանը ծանոթ չեն, թող բացեն գրքերը՝ կարդան, մի քիչ ծանոթանան, հետո հայտարարություններ անեն»։
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդ տեղը վաստ արդյունք չի համարում:
168.am-ի հետ զրույցում Հանրաապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի տարածած հայտարարությանը՝ նկատեց՝ այդ հայտարարությունը կարդալիս երկակի տպավորություն է ստացել։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու նրա կինը՝ Ասման, վարակվել են կորոնավիրուսով:
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2021թ. փետրվարը 2020թ. փետրվարի նկատմամբ կազմել է 5.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6%: ԱՎԾ-ն հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2021թ.հունվար-փետրվարի» տվյալները:
Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող կին գերիների ճակատագրին:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանի բոլոր հաջողությունները տարբեր ժամանակաշրջաններում հնարավոր են դարձել ամուր ընտանեկան արժեքների և հանրային կյանքի բոլոր բնագավառներում կանանց ակտիվ ներգրավվածության շնորհիվ:
Օրեր առաջ հրապարակավ հայտարարեցի, որ Հայաստանի վիճակն այնպիսին է, որ ինչպես Արցախյան պատերազմի օրհասական օրերին, այնպես էլ հիմա հարկ եմ տեսնում Հայաստանի եւ Արցախի նախկին ղեկավարների միասնական ջանքերի՝ փրկելու համար, այս անգամ, Հայաստանը
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության առաջնորդները կոչ են անում ամրապնդել կանանց առաջնորդությունը, ինչը մեծ կարևորություն ունի բարգավաճող և խաղաղ հասարակության կառուցման համար:
Մարտի 4-ից շրջանառության է դրվել վարչապետի աշխատակազմի կողմից մշակված Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացնելու և վարչապետին ենթակա մարմինների շարքում ներառելու նախագիծը:
Երբևէ չէի պատկերացնի, որ մեր հերոս, հայրենիքի համար իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ, ովքեր տասը տարի առաջ Երևանում կառուցված Բարերարների ճեմուղին կարող են ավերել, կարող են ջարդել, գողանալ ազգիս մեծերի կիսանդրիները։
իդերլանդներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:
Մեր ուխտ ենք գնում Եռաբլուր՝ խոստանալու զոհերին, որ իրենց արյունը զուր չի թափվել. Լիլիթ Գալստյան:
Հայրենիքի փրկության շարժումը Բաղրամյան պողոտայից «Ցավի և պայքարի մարտի 8» խորագրով երթ է նախաձեռնել դեպի Եռաբլուր: Մինչ երթի մեկնարկը «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Եռաբլուր են գնալու՝ հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհելու համար:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս, Սոցիալիստների և Դեմոկրատների խմբակցություն) նախաձեռնությամբ բոլոր հիմնական խմբակցություններից 30 եվրապատգամավոր hրատապ հարցում է հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգային հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին:
Mediaport-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից Ռազմական ոստիկանություն են կանչվում ԳՇ պետին աջակցություն հայտնած սպաներն ու նրանց մերձավորները:
Նախորդ շաբաթ ազգային ժողովի (ԱԺ) քառօրյայի 3 օրը նվիրված էր Վճռաբեկ դատարանի 2 թափուր անդամի ընտրությանը: Ներկայացված էին Արսեն Մկրտչյանի և Արմեն Հայկյանցի թեկնածությունները: ԱԺ-ում նրանց ներկայացնում էր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Հայաստանի տարածքում շարունակում են փակ մնալ որոշ ավտոճանապարհներ։
Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու:
Անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ենթադրում է, որ բանակն այսօր պետք է քայլ անի, քանի որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածն ասում է, որ բանակն է երաշխավորում ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, հիմա սրանք խախտված են: «Մեզ միշտ ասում են՝ դուք ի՞նչ եք անում: Ինչ պետք է՝ արդեն արել ենք: Այսօր մնացել է բանակի քայլը, ու ավարտում ենք […]
Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը համակարգի ֆինանսատնտեսական վարչության անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ու Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրը քննարկել են Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում հնարավոր զարգացումները:
Հրամանատար ես կոչվում, այ տղա, ռազմական դրությունը չի վերացել, դու ի՞նչ գործ ունես Երևանում. Գևորգ Պետրոսյան
Այսօր մեր սերն ու երախտագիտությունը ձեզ վերահաստատելու օրերից մեկն է, ասելու, որ դուք մեր երկրի, մեր ապագայի, մեր երազանքների ոգեշնչող ուժն եք, մեր ազգային կոդի շարունակողը և դուք անգամ 21-րդ դարում կրում եք այդ առաքելությունը։