Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անգլիական «Մանչեսթեր սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից:
ԱդրբեջանԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Արցախի արտաքին գործերի նախարարություն, հանդիպել արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
Ես բազմիցս նշել եմ, որ մենք չպետք է հույսներս դնենք կոլեկտիվ իմունիտետի վրա։ Նախ, որովհետև կոլեկտիվ իմունիտետի համար պետք է առնվազն 2 մլն-ից ավել մարդ վարակվի։ Դա նշանակում է, որ տասնյակ-հազարավոր նոր զոհեր կլինեն։ Բացի այդ, մենք մինչև հիմա չգիտենք, թե որքանով կարող է մեր իմունիտետը երկարատև լինել կորոնավիրուսի հանդեպ։ Եթե իմունային հիշողությունը կարճ է, ապա կոլեկտիվ իմունիտետը կլինի շատ կարճատև և անկայուն։
Մարտի 29-ին և 30-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է գլխավորել Անգլիայի ֆուտբոլի երիտասարդական թիմը:
Իշխանությունները հնարավոր ընտրություններին ընդառաջ՝ որոշել են լավ պատրաստվել: Եղած վարչական ռեսուրսը կարող է քչություն անել, դրա համար էլ անհրաժեշտ է նոր հորիզոններ նվաճել:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ճանապարհներին երկրորդ ադրբեջանական սադրանքն է գրանցվել: Առաջինը՝ մարտի 25-ին, Կարմիր Շուկա-Սարուշեն ճանապարհին էր, երբ ադրբեջանական զինվորական մեքենաներից քարերով հարվածել էին այնտեղով անցնող հայկական համարանիշներով մեքենային:
Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Հունաստանի, Ֆրանսիայի, Սաուդիան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Բահրեյնի և Կիպրոսի միջև համատեղ դաշինքի և այդ դաշինքում ներառված երկրների հետ առանձին հարաբերությունների համատեքստում վերջին շրջանում Հայաստանի կողմից նկատվում է ջանքերի, նախաձեռնողականության ակտիվացում։
Գիտակրթական համակարգի ոչնչացման, վերլուծելու ու հարցեր տալու ունակություն չունեցող սպառողական հասարակության արմատավորման հետ մեկտեղ նպատակ է դրվում ձևավորել տոտալ վերահսկողության տակ գտնվող մի հարթակ՝ սոցիալական էքսպերիմենտների անցկացման, նոր տեսակի քաղաքացու ձևավորման առաքելությամբ:
Իրանի իշխանություններն ուրանի հարստացման 20 տոկոս մակարդակի իջեցման չեն գնա, մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանցի՝ անունը չհայտնած բարձարստիճան պաշտոնյայի։
Մարտի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարվի անվտանգության խորհրդի նիստ։ Ինչպես հաղորդում է թուրքական TRT լրատվամիջոցը, նիստում քննարկվելու են մի շարք առանցքային հարցեր, այդ թվում Միջերկրական ծովում, Սիրիայում, Լիբիայում ստեղծված իրավիճակը։
Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանի կարծիքով «Ալ-Ռիադի»-ն արժանիորեն դարձավ Եվրասիական լիգայի հաղթող:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարական խորհրդի նիստին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Բրազիլիացի նախկին հարձակվող Ռոնալդուն պատասխանել է 2002 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում իր սանրվածքի մասին հարցին:
Մամուլը երեկ գրեց, որ Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Սոֆյա Հովսեփյանի, Վարդան Աթաբեկյանի և Սերգեյ Բագրատյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ:
Համացանցում լուրեր էին շրջանառվում, թե 2018 թվականին Մատենադարանից ձեռագրեր են անհետացել և վաճառվել ԱՄԷ-ում: Ամեն ձեռագիրը մինչև 1 միլիոն դոլարի հասնող՝ 500.000, 300.000, 800.000, 600.000 դոլար: Լուսանկարներում, բացի ձեռագրերից, ներկայացված է ինչ-որ սրահի հատակ:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսնակ Լիլիթ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր. «Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»:
Լիբանանի բազմակի չեմպիոն «Ալ-Ռիադի»-ի բասկետբոլիստ Հայկ Գյոկչյանի կարծիքով Հայաստանում բասկետբոլը սկսել է զարգացում ապրել:
Արցախի գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ հայտարարությանը՝ նշեց, որ բուհական համակարգը պետք է ունենա ժամանակակից կրթությանը համապատասխան պայմաններ:
Արցախի ՊԲ–ն հրապարակել է նահատակված 78 զինծառայողների անունները
Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը հույս ունի, որ ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերության ինքնաթիռները կարտադրվեն նաև Թուրքիայում։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ ուկրաինացի պաշտոնյան հայտնել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ՝ խոսելով թուրք-ուկրաինական հարաբերությունների մասին։
ՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը քայլ է՝ պատմական սխալն ուղղելու ճանապարհին:
Լիբանանյան «Ալ-Ռիադի»-ի հայազգի բասկետբոլիստ Ջերարդ Հադիդյանը Երևանում կայացած Եվրասիական լիգայի մասնակցությունը և հաղթանակը կարևոր փորձ է համարում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Վերջին 4-5 ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական դիսկուրսի հիմնական առանցքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է, որը դարձել է երկրում առկա բոլոր առողջ քաղաքական և ոչ միայն քաղաքական ուժերի թիվ մեկ օրակարգը։ Թեմայի հետ կապված մեկնաբանությունների, ֆեյսբուքյան քննարկումների ու մասնագիտական շրջանակների վերլուծությունների պակաս ընդհանրապես չկա, սակայն ամեն անգամ Փաշինյանի որևէ հերթական ելույթ կամ հանրային հանդիպում նոր անդրադարձի առիթ է դառնում։