Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Սոֆյա Հովսեփյանի, Վարդան Աթաբեկյանի և Սերգեյ Բագրատյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ներքաղաքական իրավիճակին, երկրում առկա ճգնաժամերին ու դրանց հաղթահարման ուղիներին, և, այդ համատեքստում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

ԱԺ պատգամավորները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրավիճակի հանգուցալուծման շուրջ իրենց մոտեցումներն ու տեսակետները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031