Բաժիններ՝

«Ներողություն եմ խնդրում բոլոր մայրերից, ում որդիներն արել են իմ սանրվածքից». Ռոնալդո

Բրազիլիացի նախկին հարձակվող Ռոնալդուն պատասխանել է 2002 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում իր սանրվածքի մասին հարցին:

«Դա սարսափելի է: Ես ներողություն եմ խնդրում բոլոր մայրերից, ովքեր տեսել են, թե ինչպես են իրենց երեխաներն անում իրենց համար նույն սանրվածքը:

Ես վիրավորվել էի և չէի ուզում խոսել բրազիլական լրատվամիջոցների հետ: Այդ պատճառով ես արեցի այդ սանրվածքը: Ես հայտնվեցի իմ թիմակիցների առջև և հարցրի՝ ձեզ դո՞ւր է գալիս: Նրանք պատասխանեցին՝ ոչ, դա սարսափելի է: Նրանք ասացին, որ փոխեմ սանրվածքս։ Բայց լրագրողները տեսան իմ մազերը և մոռացան վնասվածքի մասին»,- ասել է Ռոնալդոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս