«Ալ-Ռիադի»-ն արժանիորեն դարձավ այս տարվա չեմպիոն. Արա Պողոսյան
Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանի կարծիքով «Ալ-Ռիադի»-ն արժանիորեն դարձավ Եվրասիական լիգայի հաղթող:
«Եվրասիական լիգան իսկապես հետաքրքիր պայքարում անցավ: «Ալ-Ռիադի»-ն արժանիորեն դարձավ այս տարվա չեմպիոն: Բեյրութից այս թիմը, որն ավելի թույլ կազմով էր խաղում քան ներքին առաջնությունում է լինում, դիտարժան բասկետբոլ ցուցադրեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պողոսյանը: Վերջինիս կարծիքով` Եվրասիական լիգայի 3-րդ խաղարկություն մեծ փորձ տվեց հայկական ակումբներին:
Մարտի 24-29-ը Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացվեց բասկետբոլի Եվրասիական լիգան, որի եզրափակիչում մրցեցին Բեյրութի «Ալ-Ռիադի»-ն և Հայաստանի 20/21 մրցաշրջանի չեմպիոն «Վահագնի սիթի»-ն: Դրամատիկ վերջաբանով եզրափակիչում մեկ միավորի առավելությամբ հաղթեց լիբանանյան թիմը` 76:75: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թադե Քեշիշյանը, որը «Վահագնի Սիթիի» կազմում վաստակեց 20 միավոր։
Եվրասիական լիգային մասնակցում էին 5 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից ու Լիբանանից:
Համավարակի պատճառով մրցաշարում իրենց մասնակցությունը չունեցան Բելառուսի, Իրանի և Ղազախստանի թիմերը: