Ever Given բեռնատար նավի պատճառով Սուեզի ջրանցքի արգելափակման հետևանքով այս պահին 276 նավեր սպասում են ջրանցքով անցնելու իրենց հերթին:
Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն արդեն հինգերորդ զորավարժություններն է անցկացնում, որոնց անցկացրել է կամ Թուրքիայի հետ համատեղ, կամ առանձին։ Այս անգամ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում։ Ադրբեջանի զինված ուժերի հատուկ հակատանկային ստորաբաժանումների մասնագիտացված հավաքի շրջանակում ուսումնասիրվում է Արցախյան երկրորդ պատերազմում ձեռք բերված փորձը, կատարվում են գործնական կրակոցներ:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թևում՝ Ջրականի(Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն:
Իրանն ու Չինաստանը մարտի 27-ին ստորագրել են 25 տարվա բազմակողմ համագործակցության մասին համաձայնագիր:
Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատախազությունը հրաժարվեց ՍԴ երեկվա որոշումը մեկնաբանելուց՝ ասելով, որ այն կմեկնաբանի դրա տեքստին ծանոթանալուց հետո: Եվ դա այն դեպքում, երբ նրանք գիտեին ՍԴ ներկայացված դիմումների բովանդակությունը, այդ դիմումների դեմ ներկայացված առարկությունների բովանդակությունը, այդ գործով Եվրոպական դատարանի Մեծ պալատի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը:
«Չեմ հասկանում բացասական իմաստով աղմուկի պատճառը: Իմ կարծիքով, եթե դա գնալու է Ադրբեջանի ներքին լսարանի վրա, ապա վատ ծրագիր չէ: Իրենք էլ ունեն հայալեզու հաղորդումներ, իհարկե, իրենք փորձում են հայերենով հայկական լսարանին հասցնել ադրբեջանական քարոզչական թեզերը, մեր կողմն էլ պետք է կարողանա դա անել: Ընդհանուր գաղափարը նորմալ է: Թե ինչո՞ւ հիմա, ես չգիտեմ, բայց որքանով գիտեմ՝ այս գործընթացը նոր չի սկսվել, երևի ուղղակի հիմա ավարտվել է»,- ասաց Քոչարյանը:
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ:
Ասում են՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Ընդունված է համարել նաև, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ։ Եթե դա այդպես է, ապա քաղաքականության համար կարող են չբացառելի լինել առաջին հայացքից անգամ աներևակայելի, ֆանտաստիկ, սենսացիոն ու սկանդալային համարվող լուծումները։
Մարտի 26-ին, ժամը 14.25-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասայի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է:
«Այդ մասին նշել եմ նաև գրավոր բացատրություն տալիս: Ցավում եմ, որ ԱԱԾ-ն բռնեց այն ճանապարհը, որ Աննա Վարդապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով զբաղվի ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը: Ես արդեն իսկ գրավոր դիմել եմ ՌԴ դեսպանին՝ Ռուբեն Հայրապետյանի իրավունքների մասին տեղյակ պահելով և համապատասխան ընթացակարգերը շատ արագ անցնելուց հետո հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու ՌԴ-ում այս գործն ամբողջ ծավալով բացահայտելու համար»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափերը բարձրացնելու նախագծից, այն Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից մամուլի ու արտահայտվելու ազատությունը ճնշելուն սպառնացող բնորոշվելուց հետո, այժմ էլ առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել կեղծանուն աղբյուրով, կամ հանրությանն առավել հայտնի՝ ֆեյք էջով, կեղծ տեղեկություններ հրապարակելու, կեղծանուն աղբյուրով անձին զրպարտելու կամ վիրավորելու համար:
Եգիպտոսի հարավում երկու ուղևորատար գնացք է բախվել, որի հետևանքով պաշտոնական տվյալներով մահացել է 19 մարդ, տուժել են ևս 185-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Սյունիքի մարզի ընդդիմադիր հայացքներ ունեցող որոշ համայնքապետերի, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, ներքին կարգով զգուշացրել են՝ շրջանցել Գորիս-Կապան ճանապարհն ու Մեղրի հասնել այլընտրանքային՝ Տաթևի ճանապարհով, քանի որ ադրբեջանցիները, հնարավոր է՝ ՀՀ իշխանությունների ուղղորդմամբ կանգնեցնեն իր մեքենան և գերի վերցնեն կամ վնասեն նրան։
Սահմանադրական Դատարանի երեկվա որոշումից հետո մի հարց եմ ուզում ուղղել մեղադրող դատախազներին, հատկապես իրեն ցուցադրական ագրեսիվ պահող Գևորգ Բաղդասարյանին.
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելով նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից 2013 թվականին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Տուպիցկիի նշանակումը:
Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանները համերգային ծրագրով կտոնեն կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 100-ամյա հոբելյանը:
Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։
Ավելի քան 50 մարդ է զոհվել Մյանմայի մի քանի քաղաքում հակակառավարական ցույցերի մասնակիցների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով։
Մարտի 22-ին հաղորդվել էր, որ Երևան-Երասխ ճանապարհի 66-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի հատվածում, տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 65-ամյա մի տղամարդ:
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Վիրջինիա-Բիչ քաղաքում տեղի ունեցած մի քանի միջադեպի հետևանքով սկսված հրաձգության ժամանակ 2 մարդ զոհվել է, առնվազն 8 հոգի տուժել։
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի դեպ, մոռացա ասեմ։ Երկու օր առաջ հայկական լրատվականները գրեցին, իբր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքել է Պուտինին։ Սա ԱԽՔ խոսքերի սխալ մեկնաբանություն է. նա չի հերքել Պուտինին։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում 10 հարկանի բնակելի շենքի փլուզումից հետո զոհերի թիվը հասել է 5-ի, 24 հոգի տուժել է։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում իրավունքները խախտվել են՝ նրա նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդմամբ, բարոյական վնասի փոխհատուցման պահանջ կներկայացնի։
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետական կառույցները Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ մինչև մեր երկրում տնտեսական մրցակցություն տեսնող հանձնաժողով փորձում են բացատրել, թե ինչու է թանկացել հավկիթը:
Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հաջորդ շաբաթ ազատվելու է պաշտոնից։ Պատճառն այն է, որ Աբազյանը տապալել է Փաշինյանի քաղաքական հրահանգների կատարումը, չի կարողացել հիմքեր ստեղծել նրա համար խնդիրներ ստեղծող անձանց մեկուսացնելու համար:
Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի բան է մտքովս անցել, ուզում եմ հերթով արձանագրենք Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտները համակարգային կործանման տարած կամ կործանելու փորձ արած իրանցքայլական «գործիչների» անունները։ Հուսով եմ շուտով պետք կգա։ Եթե ինչ որ մեկին բաց թողնեմ, լրացրեք։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձագանքելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում ԱԺ ընդունած փոփոխություններին, որոնք սպառնում են սահմանափակել լրատվամիջոցների և խոսքի ազատությունը՝ էապես ավելացնելով զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված տուգանքները, հայտարարություն է տարածել։ «ՀՀ իշխանությունների պարտավորությունն է պաշտպանել մեդիա ազատությունն ու արտահայտվելու ազատությունը»,- նշել է կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ծրագրերի ղեկավար Մարկ Բեհրենդտը։
Հարցին էլ՝ որո՞նք պետք է լինեն մեր իշխանությունների կողմից այն քայլերը, որոնք կնպաստեն տարածաշրջանում ճիշտ դիրքավորվելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս իշխանությունների համար միակ ճիշտ քայլը հրաժարականի ներկայացումն է. ուրիշ որևէ ճիշտ քայլ չի կարող անել այս իշխանությունը տարածաշրջանային ոչ մի հարցում»: