ԱՄՆ-ում հրաձգության ժամանակ երկու մարդ է զոհվել
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Վիրջինիա-Բիչ քաղաքում տեղի ունեցած մի քանի միջադեպի հետևանքով սկսված հրաձգության ժամանակ 2 մարդ զոհվել է, առնվազն 8 հոգի տուժել։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանապետը։
Իրավապահ մարմինների ղեկավար Փոլ Նյուդիգեյթի խոսքով, ոստիկանները դեպքի վայր են ժամանել առաջին միջադեպից հետո։ Հայտնի է, որ այնտեղ մի քանի կրակոց է հնչել։
«Այդ թաղամասում մոտ 8 մարդ տուժել է»,- հայտնել է ոստիկանը։
Երբ ոստիկանները այդ միջադեպով են զբաղվել, այլ թաղամասում կրակոցներ են հնչել, ինչին անմիջապես իրավապահներն արձագանքել են։ Այնտեղ «ոստիկանության աշխատակցի կողմից զենքի գործադրմամբ» տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդ է մահացել։ Նաև մահացու հրազենային վիրավորում է ստացել մեկ այլ մարդ, որը, ենթադրաբար, կապված չէ այդ միջադեպի հետ:
«Վիրջինա-Բիչ քաղաքում շատ քաոսային գիշեր է, քաոսային միջադեպ է պատահել։ Տարբեր տեղերում հանցագործություններ են կատարվել»,- ընդգծել է Նյուգեյթը։
Միջադեպերից մեկի ժամանակ ոստիկանին վրաերթի են ենթարկել, նա հոսպիտալացվել է, բայց ստացված վնասվածքները կյանքի համար սպառնալիք չեն հանդիսանում։ Ոստիկանապետը հավելել է, որ մի քանի հոգի ձերբակալվել է, սակայն դեռևս չի պարզվել կրակոցներին նրանց մասնակցությունը։