Բաժիններ՝

Մյանմայում անկարգությունների հետևանքով 50 մարդ է զոհվել

Ավելի քան 50 մարդ է զոհվել Մյանմայի մի քանի քաղաքում հակակառավարական ցույցերի մասնակիցների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նախօրեին ռազմական իշխանություններն իրենց վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով զգուշացրել են, որ բողոքի ակցիաներին մասնակցող մարդիկ պատահաբար կարող են հրազենային վիրավորում ստանալ։ Առավոտվա վաղ ժամերից սկսած և օրվա ընթացքում արդեն ավելի քան 50 մարդ է սպանվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է Յանգոն, Բագո, Մանդալայ քաղաքներում և դրանց հարակից շրջաններում զոհվածների մասին:

«Մյանմարի զինված ուժերին նվիված օրը զինվորականներն ավելի շատ մարդ են սպանել, քան սովորական օրերին», – ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031