Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) հենքի վրա իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է՝ դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն: Հիմքում կրթության ոլորտում զարգացման նոր մոդելների մշակումը, ուսուցիչների վերապատրաստման ծավալուն աշխատանքներն են, ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացումը:
Նիկոլ Փաշինյանը «ոչ մի իրական հրաժարականի» էլ չի պատրաստվում: Այս մասին գրում է actualcomment.ru-ն` ներկայացնելով մի շարք փորձագետների կարծիքները:
Մյանմայում բողոքի ակցիաների մասնակիցների եւ ուժային գերատեսչությունների աշխատակիցների միջեւ ծայր առած ընդհարումների հետեւանքով փետրվարի 1-ից ի վեր զոհվածների թիվը հասել է 459-ի: Մարտի 29-ին այդ մասին իր Twitter-ում հայտնել է Մյանմայի Քաղաքական բանտրակյալների օգնության ասոցիացիան։
Շուտով Հայաստան և Արցախ է այցելելու ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեի գլխավորությամբ։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչ տարածքներով պետք է որոշվի Արցախի կարգավիճակի հարցը։
Իսլանդիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արնար Տոր Վիդարսոնն անդրադարձել է աշխարհի առաջնության ընտրական փուլում Երևանում կրած պարտությանը:
Մարտի 29-ին, ժամը 14:52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտակայքում բախվել են «Toyota» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։
«Սա մտացածին, ձևական բան է, որովհետև գիտակրթական փոքրիկ քաղաք, կենտրոն ունենալու գաղափարը նոր չէ։ Նախորդ իշխանություններն էլ են այդ մասին խոսել, աշխարհում էլ այդպիսի քաղաքներ կան։ Այնպես որ, սա նոր գաղափար չէ, ավելին՝ այդքան ռեսուրս պետք է ունենալ, հետո միայն ամբողջ համակարգը կենտրոնացնել մեկ վայրում։ Ենթադրենք՝ վաճառեցին ԵՊՀ շենքը, հետո որտե՞ղ դասեր անեն, որտե՞ղ գիտությամբ զբաղվեն։ Այնպես որ, սա անիմաստ, ձևի համար հայտարարություն է»,- շեշտեց Ռադիկ Մարտիրոսյանը։
Ցավոք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը շարունակում է այս ծաղրը իրավաբանության հանդեպ և նաև իր ջանքերով շարունակում է պահպանվել այս ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդումը։
Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ծրագրել են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է Եվրախորհրդի նախագահի մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը:
Մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած գյուղում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ունեն գաղափար՝ բուհերի շենքերը հանել վաճառքի, այդ գումարներից Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։
Սահմանադրական դատարանի քննած գործով ընդունված որոշման կամ եզրակացության քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
Գորիսի փոխքաղաքապետ Իրիմա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։
Համաճարակային վիճակը երկրում տագնապային է՝ ամենօրյա չդադարող մահեր։ Հիվանդանոցներում տեղ չկա։
Ինչո՞ւ է ներկայիս իշխանակազմն այդքան սևեռվել վիրավորանքի ու զրպարտության դեմ պայքար մղելու վրա։ Հարցը գուցե հռետորական հնչեց, բայց ավելի խորը դիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ այս հարցի հնարավոր բոլոր պատասխանների ետևում մի առանձին վտանգ կա, կամ թակարդ է լարված։
Արցախյան երկրորդ պատերազմից և Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից հետո՝ մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակված Արա Այվազյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա այդ պաշտոնին: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նրան կփոխարինի ՀՀ ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրեն Աննա Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը երեկ հերթական անգամ խոսեց մի բանից, որի մասին ունի շատ մակերեսային պատկերացումներ, բայց անհիմն վստահություն, որ ինքը հասկանում է, թե ինչի մասին է խոսում։ Խոսքը Հայաստանում նոր պղնձաձուլարան կառուցելու հեռանկարների մասին է։
Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ իրականացված որոնումների ընթացքում մարտի 29-ին հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն անդրադարձել է Իսլանդիայի դեմ տոնած հաղթանակին:
Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարադոքսների երկիր Հայաստանում, ուր գրեթե ոչ մի հարց պատասխան չի ստանում, ուր դավաճանությունն անհետևանք, սոսկ արձանագրվող ամենօրյա իրողություն է, ուր պատասխանատվությունն ու բարոյականությունն իսպառ բացակա են իրականությունից, ուր շատերի համար ուրացումն ամենօրյա կենսակերպ է, ու հասարակության մի ստվար մաս շնչահեղձ է լինում անտերությունից, անհեռանկար իրականությունից, պարտությունների, նվաստացման ու փոքրացած աշխարհի բեռից, մեկ էլ հիշում ես, որ հիմնական դավաճանից բացի, այս երկիրը նաև Արմեն Սարգսյան անունով նախագահ ունի։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կարծում է, թե սխալ է նախապես որևէ կարծիք ասել 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ:
ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց, թե վստա՞հ է, որ Հայաստանում կան ադրբեջանցի ռազմագերիներ։
Իսլանդիայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Աարոն Գունարսոնն անդրադարձել է Հայաստանից կրած պարտությանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 30-ին վարույթ կհարուցի շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար։
Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը համապատասխանելու հարցով որոշման եզրափակիչ մասը: Ըստ այդմ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին (որոշակիություն և համաչափություն) հակասող և անվավեր ճանաչեց:
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Սուրեն Գրիգորյանի նշանակվելու է Արդարադատության փոխնախարար, իսկ նրան Աժ–ում կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը, ով հայտնի է իմքայլական պատգամավորներին Նիկոլի «ուսապարկի» հետ համեմատելու հայտնի արտահայտությամբ։
Հայաստանում անիշխանության կամ իշխանության տոտալ անգործության մասին գնահատականներն ընդդիմադիր քաղաքական հռետորաբանություն չեն միայն, դրանց ապացույցներն ամեն օր տալիս է նույն իշխանությունը՝ իր գործողություններով կամ գործողությունների հակասականությամբ։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները 2021-ի ապրիլի 1-ից կկարողանան առանց անձնագրերի հատել երկու երկրների սահմանները, երկուշաբթի հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում։