«Հստակ պետք է նշենք, որ Արցախի հարցը պետք է ինքնորոշվի այն տարածքներում, որտեղ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է». Արա Այվազյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչ տարածքներով պետք է  որոշվի Արցախի կարգավիճակի հարցը։

«Դուք ասացիք, որ Արցախի հարցի կարգավորումը և ապագա կարգավիճակի հարցը պետք է լինի ինքնորոշման իրավունքի հիման վրա, խնդրում եմ հստակեցրեք, թե ի՞նչ սահմանների մասին ենք մենք պատկերացնում, որովհետև մենք հիմա մի փաստաթուղթ ենք ցանկանում դնել շրջանառության մեջ, որ աշխատանքային ավելի հստակություն լինի»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Պատասխանելով հարցին՝ Արա Այվազյանը նշեց. «Երբ խոսում ենք Արցախի կարգավիճակի մասին, մենք պետք է տարբերակենք միջանկյալ կարգավիճակը, որն ունենք այսօր, որն ամբողջովին հստակեցված և վերջնական չէ։ Այդ տարածքի վերաբերյալ սահմանումը պետք է փոխադարձաբար հստակեցվի Արցախի մեր գործընկերների հետ։ Բայց այս պահին մենք հստակ պետք է նշենք, որ այն տարածքներում, որտեղ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է»։

Այնուհետև Թագուհի Թովմասյանն ասաց, որ իրենց նախաձեռնած հռչակագրում Արցախի սահմաններն անկախության հռչակագրում ներառված սահմաններն են։

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ