Տարածաշրջանում կայունության հաստատումը խարսխված պետք է լինի ԼՂՀ կարգավիճակի հարցի վրա. Արա Այվազյան
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի Թվիթերի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ԱԱ-ի որակավորման փուլում երկրորդ անդմեջ հաղթանակին:
Պետությունը զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում` համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշեց, որ Արցախի պատերազմից և նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունից հետո տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով շրջան։ Հետևաբար՝ այդ ամենն ավելի հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունությամբ, անվտանգությամբ շահագրգռված գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմը մեկ անգամ ևս ի ցույց դրեց մեկ պարզ իրողությունը, որն ի սկզբանե ասում էին, սակայն տարիների ընթացքում տարբեր պատճառներով այդ թեզը մոռացության էր մատնվել։
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություն չունի Անկարայի հետ որևէ խորհրդակցության մասին. Արա Այվազյան
Ողջ հարգանքով հանդերձ՝ այսօրվա իրավիճակում ո´չ դաշնակցության հայդատական մոդելն է լայն հասարակության համար ընկալելի և ընդունելի, ոչ՝ Վ. Մանուկյանի՝ «մենք մաս կկազմենք հակաթուրքական կոալիցիաներին» ձևակերպումը։ Լինենք ավելի անկեղծ՝ այս թեզերն ընդունելի չեն նաև մեր անվտանգությունն այս պահին ապահովող Ռուսաստանի համար։ Հետո էլ զարմանում ենք, թե Ռուսաստանն ինչո´ւ ավելի ինտենսիվ չի աջակցում հայաստանյան պրոցեսներին։
Մարտի 24-ին 168.am-ը հայտնել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումների հանձնարարականով շտապել է այցելել Սյունիքի այն համայնքապետերին, որոնք խիստ զուգադիպությամբ ընդամենն օրեր առաջ հայտնել էին նոր՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ստեղծման մասին:
Նիկոլ Փաշինյանի ՝ ապրիլին հրաժարական տալու որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները մարտի 28-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեղանքի զննության արդյունքում ներքին արգելագոտու տարածքում հայտնաբերել են ներնետված պոլիէթիլենային տարա և կպչուն ժապավենով պարուրված փաթեթ:
Միևնույն ժամանակ սկսեցին լցվել հիվանդանոցների կորոնա-բաժանմունքները։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Նախորդ գրառումով անդրադարձել էի երկրի իրավապահ, դատական համակարգը կազմաքանդողներին։
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 22-ից 28-ն գրանցվել է 371 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 49 հրդեհի, 7 փլուզման, 5 քարաթափման, 6 ուժեղ քամու, 4 ինքնասպանության փորձի դեպք, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 106 կենցաղային կանչ. տուժել է 110 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 8 մահ:
Չեխ միլիարդատեր Պետր Կելլերը եղել է մարտի 27-ին Ալյասկայի նահանգի Բյուտ քաղաքից ոչ հեռու ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվածների թվում:
2021 թ. մարտի 27-ին կյանքից վաղաժամ հեռացել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Վլադիմիրի Մնացականյանը, որն իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության կայացման գործում։
Մարտի 27-ին, ժամը 13.55-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 157,5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատար ավտոմեքենայի. «ՎԱԶ- 2107»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 59-ամյա ուղևորուհի Գուլվարդ Վարոսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հայաստանում մարտի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 424 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 190 741-ի:
Անցած հանգստյան օրերին Բանգլադեշում բողոքի ակցիաների առնվազն11 մասնակից է զոհվել, 10-ը՝ վիրավորվել ոստիկանության եւ անվտանգության ուժերի հետ ընդհարումների հետեւանքով:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ոստիկանության ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին:
Մարտի 29-ին մանրագույն ավազի վիթխարի ամպը ծածկել է Ճապոնիայի հիմնական տարածքի հարավ – արեւմտյան շրջանները:
ԱԺ նախկին պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանն առ այն, որ գաղափար ունեն բուհերի շենքերը վաճառելու և այդ գումարով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու: Ջուլֆալակյանը նշում է՝ այդ կործանարար միտքը Փաշինյանը հայտնել է դեռ 2020-ի ամռանը և ամեն ինչ ավելի լուրջ է, քան մեզ թվում է:
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները՝ փրկարարական մեկ ջոկատով, այսօր շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ:
Հայաստանի տնտեսությունն անկման մեջ է, ու դա բացասաբար է ազդում նաև տնտեսության մեջ ձևավորվող հարկային եկամուտների վրա։ Մուտքերը շարունակում են կրճատվել։ Նույնիսկ ակտիվ գնաճը, որը լրացուցիչ աղբյուր է հարկերի համար, չի փրկում։ Մինչդեռ, ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը տնտեսության վերականգնման մասին էր խոսում։
Փրկարարական անձնակազմերը Սուեզի ջրանցքում ծանծաղուտից հանել են Ever Given բեռնարկղանվը: Մարտի 29-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Inchcape Shipping ընկերությունը, որն զբաղվում է ծովային փոխադրումներով։
Արդյունքում, Հայաստանը էլ ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվի Թուրքիայից և Ադրբեջանից, և ստիպված կլինի սպասարկել նրանց ցանկացած քմահաճույք, և մեկին կհետևի մյուսը՝ մի օր Սահմանադրությունը կփոխվի, հնարավորություն տալով օտարներին ազատ հող ձեռք բերել, հաջորդ անգամ կպարզեցվի քաղաքացիություն ստանալու և ընտրություններին մասնակցելու իրավունքը, երրորդ անգամ պարտադիր կդարձվի որոշակի քվոտան ուժային կառույցներում։
Մարտի 29-ին, ժամը 08։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային աշխարհի առաջնության որակավորման փուլի ընտրանին J խմբի առաջատարներից մեկն է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
2019 թվականի ապրիլի 18-ին Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն՝ Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղակի նպաստելու, տնտեսության զարգացման աջակցման և ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա, ներգրավման համար։