 
                        Արցախում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 1 աճյուն
 
                                    Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ իրականացված որոնումների ընթացքում մարտի 29-ին հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Վերջինս, նախնական տվյալներով ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է: ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները, որոնումները կշարունակեն մարտի 30-ին՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում»,- նշում են ԱԻՊԾ-ից:
Որոնումների ընթացքում մինչև օրս հայտնաբերվել է 1524 աճյուն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        