Բաժիններ՝

Իրավապաշտպանները հայտնել են Մյանմայում ընդհարումների հետևանքով ավելի քան 450 մարդու մահվան մասին

Մյանմայում բողոքի ակցիաների մասնակիցների եւ ուժային գերատեսչությունների աշխատակիցների միջեւ ծայր առած ընդհարումների հետեւանքով փետրվարի 1-ից ի վեր զոհվածների թիվը հասել է 459-ի: Մարտի 29-ին այդ մասին իր Twitter-ում հայտնել է Մյանմայի Քաղաքական բանտրակյալների օգնության ասոցիացիան։

Ասոցիացիայի տվյալներով՝փետվարի 1-ից ձերբակալվել է 2 559 քաղաքացի, իսկ 119-ի նկատմամբ տրվել է կալանագիր: Ավելի վաղ The Irrawaddy հրատարակությունը հայտնել է, որ մարտի 27-ին Մյանմայի տարբեր քաղաքներում բողոքնրը ցրելիս զոհվել է առնվազն 102 մարդ:

Զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններով՝ բողոքների ամբողջ ժամանակամիջոցում զոհերի ընդհանուր թիվը հասել է 429-ի:

Մյանմայի զիինվորականները փետրվարի 1-ից հայտարարել են մեկ տարով արտակարգ դրություն սահմանելու եւ երկրի ղեկավարությանը պաշտոնանկ անելու մասին: Բանակի ներկայացուցչիները դա բացատրել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծարարություններով: Զինվորականները կազմել են նախարարների նոր կաբինետ: Հանրապետության բնակիչները փետրվարի սկզբից դուրս են գալիս հակազինվորական բողոքների, որոնք խստորեն կասեցվում են անվտանգության ուժերի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս