«Ենթադրում եմ, որ սա նշանակում է համակարգի քանդում». Ռադիկ Մարտիրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Մարտի 28-ին Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ գաղափար կա՝ Երևանի քաղաքի բուհերի շենքերը, եթե ոչ ամբողջը, ապա գոնե մի մասը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։

«Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինեն մեր բուհական, դասախոսական պոտենցիալը։ Այսօր մեր բուհերում շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ այս մոտեցումն անընդունելի է։

«Ես ենթադրում եմ, որ սա նշանակում է համակարգի քանդում։ Նորը պետք է ունենալ, հետո միայն հինը վաճառել, ոչ թե վաճառել ու չիմանալ՝ հետո ինչ անել։ Եթե վաճառում են, տվյալ բուհի ուսանողները որտե՞ղ պետք է դաս անեն»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։

Նա ընդգծեց, որ այսօր Երևանում կա Գիտությունների ազգային ակադեմիան, կան գիտնականներ, որոնք նվազ վարձատրությամբ իրենց աշխատանքը կատարում են, ի՞նչն է խանգարում ներդրումներ կատարել հենց այստեղ։

«Սա մտացածին, ձևական բան է, որովհետև գիտակրթական փոքրիկ քաղաք, կենտրոն ունենալու գաղափարը նոր չէ։ Նախորդ իշխանություններն էլ են այդ մասին խոսել, աշխարհում էլ այդպիսի քաղաքներ կան։ Այնպես որ, սա նոր գաղափար չէ, ավելին՝ այդքան ռեսուրս պետք է ունենալ, հետո միայն ամբողջ համակարգը կենտրոնացնել մեկ վայրում։ Ենթադրենք՝ վաճառեցին ԵՊՀ շենքը, հետո որտե՞ղ դասեր անեն, որտե՞ղ գիտությամբ զբաղվեն։ Այնպես որ, սա անիմաստ, ձևի համար հայտարարություն է»,- շեշտեց Ռադիկ Մարտիրոսյանը։

Նա ընդգծեց, որ սրա առնչությամբ Գիտությունների ազգային ակադեմիան որևէ հայտարարություն չի անի, քանի որ ոլորտի հետ կապված նրանց բոլոր հայտարարություններն իշխանությունը հաշվի չի առնում։

«Մենք այդ օրենքների քննարկումներին այլևս չենք էլ մասնակցում, բանի տեղ չեն դնում։ Դրա համար որևէ հայտարարություն չենք անելու»,- եզրափակեց Ռադիկ Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ