Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
«Եթե Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ, ուրեմն՝ նշանակում է՝ Թուրքիայի հետ որևէ բանակցություն գոյություն չունի, որևէ ձևաչափով այսօր բանակցություններ չկան»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի հետ որևէ բանակցություն կա՞, քանի որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, ասում են, որ Թուրքիայի հետ հարաբերություններում պաշտոնական Երևանը պետք է շտկումներ մտցնի։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին՝ նկատեց՝ վերջին շրջանում Ալիևը շատ է խոսում խաղաղության գնալու, համակեցության մասին, օգտագործում է գեղեցիկ բառեր, սակայն դրան զուգահեռ՝ շարունակում է սպառնալիքներ ներկայացնել Սյունիքի ուղղությամբ, հրաժարվում է վերադարձնել գերիներին, և այլն։
Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մարտի 29-ին առնվազն հինգ մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ճափեզրին տեղադրված ինքնաշեն ռումբի պայթյունից:
Դեռևս մարտի 13-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթևեկում է 36 VV 355 օպերատիվ պետհամարանիշերով մեքենայով: Հրապարակել էինք նաև ասվածը փաստող լուսանկարներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ «Արտոնություն» փաթեթի շրջանակներում իր Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտապանների համար մեկնարկել է աննախադեպ Boingo Wi-Fi ծրագիրը:
Մինչ ամբողջ աշխարհը մեկ տարուց ավել ուժերի գերլարումով պայքարում է համավարկի վերացման ճանապարհների հայտնաբերման համար, մեր պատասխանատուները շարունակում են չօգտագործել իրական հնարավորություններն ու այդպիսով տապալել պայքարը՝ ունենալով հազարավոր մահեր ու նոր վարակակիրներ։
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը միայն մի անգամ տեղի ունեցավ ոչ թե երեքշաբթի, այլ ուրիշ օր ուրբաթ: Դա անցած տարվա մայիսի 8-ն էր՝ Շուշիի ազատագրման օրը: Չգիտես ո՞վ ու ինչո՞ւ որոշեց, որ Շուշին թշնամուն հանձնելուց 7 ամիս առաջ բերդաքաղաքի ազատագրման օրը պետք է նշանավորվի քաղաքն ազատագրողների դատավարությամբ: Խորհրդանշական օրերի սիրահարներ շատ կան իշխող քաղաքական թիմում:
«Եթե Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, մենք ինչո՞ւ ենք պատրաստվում խաղաղության». Կարեն Սիմոնյանը՝ Արա Այվազյանին
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում անցկացնել վաղաժամկետ ընտրություններ, ինչպես դա պահանջում է ընդդիմությունը, քանի որ 2020 թվականի աշնանը կայացած քվեարկությունն օրինական է ճանաչված:
«Ունենք 188 հաստատված և մոտ այդքան էլ չհաստատված ռազմագերի». Նաիրա Զոհրաբյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիան ու Ադրբեջանը բացահայտ ներկայացնում են Նախիջեւան-Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ-Աղդամ ճանապարհով Սյունիքն ամբողջությամբ մեզնից կտրելու և Նախիջեւանը Շուշիի ու Աղդամի հետ ուղղակի կապելու իրենց ծրագրերը, իսկ մեր գերագույն գլխավոր գելխեղդը որոշել է բուհերը ծախել։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում դիմելով Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին՝ ասաց, թե Արցախի պատերազմն ապացույցն է տապալված արտաքին քաղաքականության։
Դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի խոսքով՝ Արցախում վերջին պատերազմի արդյունքները հայկական կողմին ստիպում են չափազանց պրագմատիկ մոտենալ արտաքին քաղաքական օրակարգին, և առաջին խնդիրը պետք է լինի Հայաստանի անվտանգային օրակարգը։
Անդրադառնալով իշխանամերձ շրջանակների դիտարկումներին, թե Դատախազությունը պետք է վերաորակի Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հիմքով հարուցված քրեական գործը, Արա Ղազարյանը նշեց, թե դատաքննության ընթացքում մեր օրենսդրությունը՝ մասնավորապես ՔԴՕ 309.1 հոդվածը, մեղադրանքը փոփոխելու հնարավորություն տալիս է դատախազին, բայց Վճռաբեկ դատարանն իր նախադեպով սահմանել է մեղադրանքը փոփոխելու բավական բարձր չափանիշեր:
Նիկոլ Փաշինյանը, որն արդեն սկսել է նախընտրական քարոզարշավ իրականացնել, թեև պաշտոնապես հայտարարված չէ ո՛չ արտահերթ խորհրդարանական ընտրության օր, ո՛չ էլ քարոզարշավի, այս կիրակի այցելել էր Արմավիրի մարզ, թեև նախապես հայտարարվել էր, թե նա այդ մարզ է այցելելու շաբաթ օրը, և այցի օրը փոխվեց միայն այն ժամանակ, երբ մամուլում հրապարակվեցին այն համայնքների անունները, ուր պլանավորում էր այցելել։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բուլանժե» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Իջևան) իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները:
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են:
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կար ժամանակ, որ բոլորին քննադատում էինք պետական կառույցները վաճառելու համար. կոնյակի գործարանները վաճառվել են, որ հիվանդանոցները մասնավորեցվել, որ մարզահամերգային համալիրը էլ պետական չէ, որ դպրոցներն ու մանկապարտեզները փակվում են ու վաճառվում , որ այգիները սեփականատերեր ունեն…
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈԻՂԻՂ:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով, որ արդեն ստացել եմ մի քանի զանգ, այդ թվում լրագրողներից, Վ.Գասպարյանի մահվան մասին հարցով, զանգեցի իրեն այդ հարցը ճշտելու համար: Գեներալը, իրեն հատուկ ոճով, ողջույններ փոխանցեց թե լուր տարածողներին, թե քայլարաստներին»:
«Այս իրավիճակն ազդակ է, որ Թուրքիային կարևոր դերակատարները պետք է դրդեն հրաժարվել ՀՀ-ի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունից». Արա Այվազյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ներկայացրեց Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը պահանջում է, որ Մարտի 1-ի գործով դատավար Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի։
Մարտի 29-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բարբադոսի ափերի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Ադրբեջանի նախագահը, իշխանությունները Հայաստանի, ՀՀ քաղաքացու ու հայ ժողովրդի նկատմամբ տարիներ ի վեր վարել և շարունակում են վարել ատելության ու թշնամանքի քարոզի, էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Նույնն արել են կամ բացահայտ խրախուսում են Թուրքիայի իշխանությունները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: