«Վճիռ չկա, բայց «Մարտի 1»-ի հետ կապված ամեն ինչ հայտնի է». Արփի Դավոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կարծում է, թե  սխալ է նախապես որևէ կարծիք ասել 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի կայացրած որոշման  առնչությամբ:

Ըստ նրա, քանի դեռ ամբողջովին չեն ծանոթացել որոշմանը, որն ամբողջությամբ դեռ չի հրապարակվել, որևէ բան ասելը սխալ է։

«Բոլոր տեսակի գործերում պաշտպանները միշտ ասում են հակառակը, իսկ մեղադրող կողմը՝ հակառակը։ Իհարկե, նրանք պիտի ասեն, որ գործը պետք է կարճվի, մյուս կողմի պատասխանն էլ կլսենք։ Ցանկացած գործի բացահայտման մասին խոսում ենք ամենավերջում, սակայն «Մարտի 1»-ի գործի մանրամասներն այնքան հայտնի են, այնքան ակնհայտ բաներ կան, որոնց մասին խոսելիս ասում ենք, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է։ Սակայն գործը նոր է մտել ամենակարևոր փուլ, սա ցանկացած գործի ամենակարևոր փուլն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արփի Դավոյանը։

Ըստ պատգամավորի, այսօր Հայաստանում որևէ մեկը քաղաքական հետապնդման չի ենթարկվում։

«Մարտի 1-ի գործի հետ կապված շատ բաներ են հայտնի, հայտնի է այն ամենը, ինչ կատարվել է այդ օրը, հանրության համար հայտնի է՝ վճիռ չկա, բայց «Մարտի 1»-ի հետ կապված ամեն ինչ հայտնի է։ 2008 թվականից մինչև այսօր այդ գործի հետ կապված բազմաթիվ փաստեր են հրապարակվել»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս