Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները կմեկնեն Թուրքիա

Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ծրագրել են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է Եվրախորհրդի նախագահի մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը:

Լեյցը նշել է, որ ԵՄ ղեկավարությունն Անկարայում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԵՄ գագաթաժողովից հետո Չարլզ Միշելը հայտնել էր, որ ապրիլին Թուրքիա այց կազմակերպելու համար կապի մեջ են Թուրքիայի իշխանությունների հետ: ԵՄ ղեկավարների գագաթաժողովին որոշում էր կայացվել ամրապնդել Թուրքիայի հետ համագործակցությունը տնտեսության, ներգաղթի և հասարակական տարբեր ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031