Բաժիններ՝

«Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է «T-Short» անիմացիոն ֆիլմերի փառատոնի մրցութային ծրագրում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ կինոնկարը ներառվել է լատվիական «T-Short» անիմացիոն ֆիլմերի փառատոնի մրցութային ծրագրում:

Փառատոնի շրջանակում ցուցադրությունները կանցկացվեն ապրիլի 7-30-ը՝ առցանց հարթակում:

«Կաֆկայի երազը» Ֆիլմն արտադրել է «ԱրտՍտեպ» ստուդիան: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերy` Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը Գագիկ Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ Տիգրան Կուզիկյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031