ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները կրկին թույլ չեն տվել, որ նա պատասխանի լրագրողների հարցերին, երբ նա Վաշինգտոնում այցելել է տնտեսական խանութ:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կվերընտրի այդ պաշտոնում:
Լարված իրավիճակ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում․ ոստիկանները բերման ենթարկեցին դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանին։ Այդ պահին դպրոցում էին նաև ծնողներ և ուսուցիչներ, որոնք փորձում էին կանխել ուսուցչին բերման ենթարկելու՝ ոստիկանների գործողությունը, ինչից կրքերը բորբոքվեցին և քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ուսուցիչների միջև։
Երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության և պետականության համար: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տարածած հայտարարության մեջ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ Թուրքիան Ռուսաստանի կարևոր և ռազմավարական գործընկերն է։ Պեսկովը հույս է հայտնել, որ թուրք գործընկերները վաղ թե ուշ կհասկանան, որ Ղրիմի հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը ճիշտ է և հիմնավոր։
«Տարիների ընթացքում կորցրեցինք իրականության հետ մեր կապը, և մարդիկ իսկապես լուրջ չեն ընդունում այն վտանգները, որոնք մեր առջև այսօր կան, և հետո, միգուցե չկա հավատ ուժերի նկատմամբ, որոնք դեմ են այս ռեժիմին»,- Բաղրամյան պողոտայում մտավորականների հավաքի ժամանակ ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ հավելելով, որ բանակն ու ժողովուրդը պետք է միանան ու դուրս գան այս պրոյեկտի դեմ:
«Գործում է մեկ հոգու կամք, և, ցավոք, իրենց պետական պաշտոնյաներ համարող, հատկապես ուսադիրներով անձինք հլու-հնազանդ ենթարկվում են հրահանգին և ոչ թե օրենքին՝ անկախ նրանից, որ պետությունը գտնվում է կործանման եզրին:
Մարտի 9-ին և 10-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ:
Դեմիրճյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում մեկնարկեց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է N զորամասի մի խումբ զինծառայողների՝ հայտնի ռազմական գործիչ Վլադիմիր Վարտանովի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանին:
Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-ից զորատեսակների ներգրավմամբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է minval.az–ը՝ հղում տալով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեպքերն արագ են զարգանում, որ եթե այդ միջակայքում կորցնում ենք Սյունիքը, Տավուշը, ապա էլ ո՞ւմ է պետք, որ մի քանի ամիս հետո ասեն, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելը սխալ որոշում էր։
«Քիչ առաջ Վարչապետը Գլխավոր շտաբում ներկայացրել է ԳՇ նոր պետի իր թեկնածուին՝ որպես արդեն նշանակված ԳՇ պետ, այն պարագայում, երբ Հանրապետության Նախագահը դեռ ՉԻ ստորագրել ԳՇ պետ նշանակելու հրամանագիրը։
Հոգեբան Իրինա Ծատուրյանի կարծիքով՝ հայ ազգը պառակտված է երեք մասի. մի մասը կողմ է ներկայիս իշխանությանը, մի մասը՝ դեմ, մյուսների թիվը գնալով շատանում է, և նրանք չեզոք մարդիկ են:
Արմեն Սարգսյանը Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթ ունի, ինչը ևս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ, և այս հարցով նա նույնպես ցուցաբերեց արդեն կանխատեսելի կատեգորիկ անգործություն։
Թուրքիայից սպառնացող վտանգներին Բաղրամյան պողոտայում մտավորականների հավաքի ժամանակ անդրադարձավ միջազգայնագետ Արարատ Կոստանյանը:
ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն. երեքը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
168.am-ին ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ ստացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ:
Եւս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ, ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հարցի իրավաչափությունը կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը։ Սա է պատճառը, որ իրավաբանների կարծիքները հարցի վերաբերյալ կիսվում են, այսինքն՝ մի մասը կարծում է, որ ԳՇ պետին կարող են ազատել, իսկ մյուս մասը հակառակ կարծիքն ունի։
Դուք անբարոյական եք, սրբություն չճանաչող և դեռ հավակնում եք ընտրություն կազմակերպել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու համար իշխանությունը որևէ զիջման չի գնացել, և դրա հետ կապված բոլոր խոսակցությունները լկտի սուտ են։
Հանրահավաք՝ Դեմիրճյան և Բաղրամյան փողոցներում. ՈՒՂԻՂ:
Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ:
Ինչպես նշել էի, այսօրվանից սկսում ենք նախագահ Արմեն Սարգսյանի (Armen Sakissian) վախերի բացահայտման գործընթացը:
Այնպես, որ կապիտուլյանտը, շարունակում է ավելացնել իր թշնամիների քանակը: Տրորում է բոլորի արժանապատվությունը, անցնում է բոլորի վրայով, քանզի չի գիտակցում, որ որքան շատ մարդ դուրս գա իր դեմ, այնքան ծանր ու դաժան է լինելու իր՝ օրինական պատասխանատվության աստիճանը:
«Երևանի հուշարձանների պահպանություն» կազմակերպության ֆեյսբուքյան էջը մարտի 7-ին հայտնել էր, որ առավոտյան ժամը 9:15-ին, մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ անհայտ անձինք «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները»: