«Ցավում եմ, որ ընտրությունն օբյեկտիվ չափանիշերի հիման վրա չի կատարվում, այլ քաղաքական որոշման արդյունքում». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու
Խորհրդարանն այսօր պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի դատավոր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այդ պաշտոնում առաջադրել էր Արսեն Մկրտչյանի թեկնածությունը, սակայն իշխող թիմը հայտարարեց, որ ընտրության չեն մասնակցի՝ ոչ թե թեկնածուի անձով, այլ Ռուբեն Վարդազարյանի արած հայտարարություններով պայմանավորված:
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այդ հայտարարությանը, նշեց, որ միջազգային շատ կազմակերպությունների, այդ թվում՝ փափուկ իրավունքի որոշումներ կայացնող կազմակերպությունների որոշումներում կար մտավախություն, որ քաղաքական մարմինները, հնարավոր է՝ դատավորների ընտրությունների ժամանակ որոշումներ կայացնեն քաղաքական դրդապատճառներով:
«Ես ցավում եմ, որ ընտրությունն օբյեկտիվ չափանիշերի հիման վրա չի կատարվում, այլ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշման արդյունքում: Բայց մենք պետք է հասկանանք, ես ինքս՝ նախապես թեկնածու ներկայանալով, հասկանում էի, որ գալիս եմ քաղաքական մարմին, և հասկանում էի, որ կարող է լինել ցանկացած որոշում: Իմ գնահատմամբ՝ ԱԺ-ն կայացնում է կադրային որոշում, և որոշում են՝ այս կամ այն անձին կարող են ներկայացնել Վճռաբեկ դատարան»,- նշեց Արսեն Մկրտչյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում