Մոուրինյոն XXI դարի լավագույն մարզիչն է, Լյովը՝ 2-րդը
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ճանաչվել է 21-րդ դարի լավագույն մարզիչ:
Կազմակերպությունը կազմել է դասակարգում` հիմնվելով իր տարեկան մարզչական վարկանիշի արդյունքների վրա: Ցուցակում ընդգրկված են 20 լավագույն մասնագետները: Մի տարի առաջին տեղը գրաված մարզչին շնորհվել է 20 միավոր, երկրորդին՝ 19 և այլն:
Մոուրինյոն, որը հայտնի է նաև «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի», «Ռեալի», «Ինտերի» ու «Պորտուի» հետ աշխատանքով, վաստակել է 226 միավոր:
Երկրորդ տեղը բաժին է հասել Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին (213 միավոր), երրորդ տեղը կիսել են «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը և Պեպ Գվարդիոլան, որը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» և աշխատել է «Բարսելոնայի» և «Բավարիայի» հետ (183):
Տասնյակում ընդգրկված են նաև Արսեն Վենգերը (181 միավոր), Կառլո Անչելոտին (165), Վիսենտե դել Բոսկեն (157), Դիեգո Սիմեոնեն (152), Դիդյե Դեշամը (131) և Մարսելո Բիելսան (121):
Սիրարփի Աղաբաբյան