Բաժիններ՝

Ճապոնիայում կկատարեն պատվաստումից հնարավոր կողմնակի ազդեցությունների ընդգրկուն հետազոտություն

Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումն սկսվելուց հետո բնակչության շրջանում կկատարի ընդգրկուն հետազոտություն հնարավոր կողմնակի ազդեցությունների հայտնաբերման նպատակով: Փետրվարի 16-ին այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։

Հետազոտությունը կկատարվի հացմամբ սոցիալական ցանցերի միջոցով: Ինչպես սպասվում է, այն կսկսվի ապրիլին: Ընդամենը պլանավորվում է հարցմանը մասնակից դարձնել շուրջ 3 միլիոն մարդու՝ մեկական միլիոն երեք պատվաստանյութերից յուրաքանչյուրի համար, որոնք գնում է Ճապոնիայի կառավարությունը:

Դրանից հետո բոլոր ստացված տվյալները կվերլուծվեն, իսկ փորձագետների խումբը կպատրաստի զեկույց այն մասին, թե պատվաստման հետ կապված են արդյոք ինչ-ինչ ախտանիշեր կամ տկարություն: Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը փետրվարի 14-ին հավանություն է տվել ԱՄՆ-ի Pfizer դեղագործական ընկերության պատվաստանյութի օգտագործանը երկրի տարածքում:

Պատվաստումն, ինչպես սպասվում է, կսկսվի փետրվարի 17-ին: Առաջին հերթին այն կվերաբերի մոտավորապես 4 միլիոն բժշկական եւ սոցիալական աշխատաողների: Երկրորդ հերթին կպատվաստվի 65 տարեկանից բարձր շուրջ 36 միլիոն մարդ: Այնուհետեւ արշավը կտարածվի Ճապոնիայի՝ քորնիկական հիվանդություններով 8,2 միլիոն բնակիչների վրա եւ սոսկ մայիսին պատվաստանյութերը կարող են ստանալ մնացած կատեգորիաների քաղաքացիները:

Անցյալ տարի Ճապոնիան COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման համաձայնագիր է ստորագրել Pfizer-ի, ինչպես նաեւ բրիտանա-շվեդական AstraZeneca («Աստրազենեկա») դեղագործական ընկերության եւ Միացյալ Նահանգների Moderna կենսատեխնոլոգիական ֆիրմայի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728