Բաժիններ՝

10 երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր հիմնամանրէ

Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում հայտնաբերել է կորոնավիրուսի եւս մեկ հիմնամանրէ, այն անվանել են B1525: Այդ մասին հաղորդել է Guardian թերթը՝ վկայակոչելով Էդինբուրգի համալսարանի հետազոտողներին:

Մեծ Բրիտանիայում մասնագետները գրանցել են ARS-CoV-2-ի այս տարբերակով վարակման առնվազն 32 դեպք, Դանիայում՝ 35, Նիգերիայում՝ 12, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում՝ համապատասխանաբար յոթ եւ հինգ: Առնվազն հինգ հիվանդ է գրանցվել Գանայում, Ավստրալիառում, Կանադայում, Հորդանանում եւ Իսպանիայում:

Ինչպես նշում է հրատարակությունը, նոր հիմնամանրէն ունի «մուտացիաների պոտենցիալ տագնապալի հավաքածու»:

Մասնավորապես, հետազոտողներին անհանգստացնում է Е484К մուտացիան փշանման սպիտակուցի մեջ, որը նաեւ առկա է բրազիլական եւ հարավաֆրիկյան տարբերակներում եւ, մասնագետների կարծիքով, վիրուսն ավելի կայուն է դարձնում հակամարմինների նկատմամբ: 2020 թվականի դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր՝ VUI-202012/01 հիմնամանրէն:

Ավելի ուշ հաստատվել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է սկզբնականից 70 տոկոսով (այլ գնահատումներով՝ 56 տոկոսով) ավելի արագ: Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այդ մուտացիան 30 տոկոսով ավելի մահացու է, քան ավելի վաղ հայտնին, եւ մինչեւ 70 տոկոսով ավելի վարակիչ է: Փետրվարի 15-ին գիտնականները նախնականորեն հաստատել են այս տվյալները: Վերջին ամիսներին VUI-202012/01-ով վարակման դեպքեր են գրանցվել առնվազն 80 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: Հունվարի վերջին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ Ռուսաստանում արդեն սկսվել է կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէի ճանաչման համակարգի թեստավորումը: Նա նաեւ նշել է, որ ռուսաստանյան պատվաստանյութերը կարող են պաշտպանել նաեւ COVID-19-ի մուտացիայի ենթարկված տարբերակից: Դա հաստատում են ՊՇՌ համակարգի տվյալները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս