Բաժիններ՝

Հունաստանում տղամարդը մահացել է պատվաստվելուց 8 րոպե անց

Հունաստանի Հերակլիոն կղզու համալսարանական հիվանդանոցում 85-ամյա տղամարդը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 8 րոպե անց մահացել է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տարեց մարդը պատվաստվելուց հետո նստած է եղել ընդունարանում և հանկարծ ընկել է: Բժիշկներն անմիջապես վազել են նրա մոտ և օգնել, բայց մինչև նրան տարել են վերակենդանացման բաժանմունք՝ մահացել է:

Նախնական գնահատականով`տարեց մարդու մահը վրա է հասել այլ պատճառներից, որոնք կապված չեն պատվաստման հետ:

Բժիշկները համարել են, որ դա հանկարծակի մահ է եղել, որը համընկել է պատվաստման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728