«Շատ մարդիկ փողոցում չեն, բայց ունեն նույն կարծիքը». ԳԱԱ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ գիտնականները շարունակո՞ւմ են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ ոչ:

«Ամեն օր հո ես դրանով չե՞մ զբաղվում: ԳԱԱ-ն ժամանակին արել է իր հայտարարությունը»,- պատասխանեց նա:

Հարցին՝ բոլորը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ երկու կաթղիկոսները, մշակույթի գործիչները, գիտնականները, սակայն ժողովուրդն այդ պահանջով հարյուր հազարով դուրս չի գալիս փողոց, ինչո՞ւ է այդպես, Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց.

«Ես քաղաքագետ չեմ, բայց կարծում եմ՝ չափանիշը, իրողությունները, վիճակը որոշվում է ոչ թե փողոցում եղած մարդկանց թվով, այլ համոզված եմ, որ շատ մարդիկ փողոցում չեն, այլ նստած են տանը, բայց ունեն նույն կարծիքը, ինչ ունեցել են առաջ: Չեմ կարծում, որ փողոց դուրս գալը հիմնական պայման է, իրենք ցույց են տալիս տարբեր ձևերով»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728