
Մամիկոն Ղարիբյանը գլխավորում է շախմատի առաջին խմբի մրցաշարային աղյուսակը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան: կայացած մրցաշարի 9-րդ տուրից աղյուսակը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է Մամիկոն Ղարիբյանը։ Դավիթ Շահինյանը և Լևոն Բաբուջյանը 6-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները։ Բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար պայքարում են նաև 5,5-ական միավոր ունեցող Արման Բարսեղյանը, Արման Միքայելյանը և 5-ական միավոր վաստակած Հովիկ Հայրապետյանը, Էմին Օհանյանը, Տիգրան Հարությունյանը և Արթուր Դավթյանը։
Փետրվարի 1-ին կկայանա մրցաշարի 10-րդ տուրը։
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի կանանց 1-ին խմբի մրցաշարը։ Մրցաշարի հաղթող դարձավ 9 հնարավորից 8 միավոր վաստակած Արփինե Գրիգորյանը, 7 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեծ Աստղիկ Հակոբյանը, իսկ Նարե Առաքելյանը 6 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։