«Չի կարող լինել դատավարություն՝ քաղաքական գործընթացի մասին, առանց քաղաքական կոմպոնենտի». Ռոբերտ Քոչարյան

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստի ընթացքում ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբանը դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրեց, որի վերաբերյալ Արմեն Գևորգյանի հայտարարությունը դատարանն ընդհատեց՝ պատճառաբանելով, որ իր հայտարարությամբ Արմեն Գևորգյանը քննարկում է միջնորդությանը չվերաբերող հանգամանքներ:

«Մի՛ վերածեք այս դատավարությունը քաղաքական հարցերի քննարկման»,- ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Միջնորդության վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը ներկայացնելու ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե այս գործի քննության ընթացքում քաղաքական բաղադրիչներ չլինել չեն կարող:

«Ընդհանրապես այս քրեական գործը՝ մարտի 1-ի, կապված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ: Դա ամբողջությամբ, բացառապես քաղաքական պրոցես է՝ որոշակի իրավական կարգավորումներով: Եվ ակնկալել, որ այս դատավարության ժամանակ ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չպիտի լինի, նշանակում է՝ ուղղակի ընդհանրապես դա չլսել իր բովանդակությամբ: Ես ուղղակի խնդրում եմ Ձեզ, դիմում եմ Ձեզ, հաշվի առեք այս հանգամանքը: Չի կարող լինել դատավարություն՝ քաղաքական գործընթացի մասին, առանց քաղաքական կոմպոնենտի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս