«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանին ԱԱԾ դիմակավորված ծառայողներն իր տնից բերման են ենթարկել ԱԱԾ, սակայն, փաստաբանի մուտքն ԱԱԾ խոչընդոտվում է։
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տան խուզարկությունն Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է, դիմակավորված ծառայողները նրան բերման են ենթարկել ԱԱԾ։
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Փետրվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ ստացան, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հովացման արկղերից երկու տղամարդ գողություն են արել։
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 19-ին այցելել է ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան:
«Իհարկե, նա՝ Փաշինյանը, ինքնակամ չի հեռանալու, բայց նրան հասցնելու են այն վիճակին, որ կանգնի դատարանի առաջ։ Փաշինյանին պետք է խեղդի այդ 5000 զոհի արյունը, իսկ Շիրակի մարզի այն խեղճ մարդկանց հետ կատարվածի համար, երբ տեքստեր էին տվել ու կանգնեցրել նրանց Փաշինյանի առաջ, ներում չի լինելու Փաշինյանին»,- ասաց Եսայանը։
Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի առումով իրենց պահեցին այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի գեներալները, որոնք դավաճանեցին նրան։ Պատերազմի պարտության պատճառը Հայաստանի քաղաքական ղեկավարության գործողություններն էին։ Կոնֆլիկտի ժամանակ իշխանությունն ամբողջովին ապակազմակերպեց կառավարումը։ Հայաստանի ղեկավարությունն իրեն պահեց ոչ թե՝ որպես Լեռնային Ղարաբաղի, այլ՝ Ադրբեջանի դաշնակից։
2020 թվականին համավարակը, պատերազմը բացասական ազդեցություն են ունեցել մաքսային մարմինների կողմից պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաև ներմուծումների և արտահանումների միտումների վրա:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին չեղարկել Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի սահմանած բոլոր պատժամիջոցները:
Երբ ես ասում եմ, որ Նիկոլն արդեն չկա, բավականին խելոք մարդիկ ինձ հակադարձում են՝ ո՞նց թե, կա։ Ես պատասխանում եմ՝ ինչո՞վ է դա արտահայտվում, ինչո՞վ է Նիկոլը իշխանություն, ի՞նչ ազդեցություն ունի։ Պատասխանն այսպիսին է. մի կողմից՝ նա իրոք չկա, պետության հետ նրա առնչությունը նվազագույն է, բայց մյուս կողմից էլ՝ դեռ կա։ Դեռ նա´ է իշխանություն համարվում։
ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի բնակարանում:
Փետրվարի 13-ի ուշ երեկոյան Սևանի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Գայի փողոցի մի առանձնատնից գողություն է կատարվում:
«Գոնե քարոզչական մակարդակում ռուսական կողմը որոշակի ճնշում գործադրում է Ադրբեջանի վրա՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու համար։ Այլ խնդիր է, թե որքանով այդ ջանքերն արդյունավետ կլինեն, և որքանով ադրբեջանական կողմը պատրաստ կլինի նման անդամակցության։ Կարծում եմ՝ Բաքվի բռնապետին ձեռնտու չի լինի իր իշխանությունը սահմանափակելը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մաքսային աշխատակիցների ու քաղաքացիների շփումները նվազեցնելու քաղաքականությունը՝ ներդնելով «Մեկ պատուհան» համակարգը:
Թուրքիայի տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմակերպված «Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորում» միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, Առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը, Էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
«Շուշիից դուրս ենք եկել սեպտեմբերի 29-ին: Ոչինչ չենք վերցրել մեզ հետ՝ մտածելով, որ մի քանի օրից հետ ենք վերադառնալու, սակայն, ցավոք, այդպես չեղավ: Այնտեղ ապրում էի սկեսուրիս, սկեսրայրիս հետ, ամուսինս մի քանի տարի առաջ է մահացել: Ապրում էինք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դիմաց, ու եկեղեցու ռմբակոծությունից մեր շենքը ևս տուժել է: 3 օր է, ինչ վիրահատվել էի, երբ պատերազմը սկսվեց: Հողաթափերով դուրս եմ եկել տնից, մեքենա կար, ու մեջը մեկ հոգու տեղ էր, այդպես վիրակապված, երեխեքը գիրկս՝ մի կերպ դուրս ենք եկել, ու ոչինչ չեմ հասցրել վերցնել»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Անժելան:
Mediaport-ի տեղեկություններով՝ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ազատման դիմում է գրել. այս պահին Արտաքին գործերի նախարարի նոր թեկնածու են փնտրում, որից հետո կհայտարարվի հրաժարականի մասին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 19-ին ժամը 18.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 6.00-ն Երևանի Շենգավիթ վարչական շրջանի շենքերի 3-ից բարձր հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում։
Արցախյան վերջին պատերազմից հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանը քրեական հետապնդում է սկսել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով ցեղասպանության հանցակազմով նախատեսված արարքի մեջ: Ադրբեջանական իրավապահ մարմինների թիրախում էին հայտնվել նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, Արցախի ներկայիս արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, այլ անձինք: Որոշ տվյալներով՝ նրանց թիվն անցնում է 140-ից:
Եվրոպայի եւ Ռուսաստանի ժողովուրդներին մերձեցնելու լավագույն միջոցը ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ այցագրային ռեժիմի դյուրացումն է:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն արձանագրել է թուրքական ապրանքների ներկրման փորձեր:
Հայաստանը Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն ՀՆԱ մեկ շնչի հաշվով, որի արդյունքում տրված մեկ տարի անցումային շրջանի ավարտից հետո այլևս չի կարողանա օգտվել ԵՄ երկրներ ներմուծման մաքսային արտոնությունների համակարգից՝ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ»-ից («GSP+»):
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, ըստ որի օրինապահ հարկ վճարողների գործունեությունը կդիտարկվի ոչ միայն հարկային, այլև մասքային մարմինների կողմից:
Շենթոփը հայտնել է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի տեսլականն է՝ ձևավորել կայունություն, ընդհանուր անվտանգություն և համագործակցության դաշտ, որը հիմնված կլինի տարածաշրջանի հանձնառության վրա:
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման վայրը դեռ չի որոշվել, բանակցությունների արդյունքների շուրջ մամուլի ասուլիս չի պլանավորվում:
Այսօր Հայաստանի աշխատուժի շուկայում ձևավորվել է կառուցվածքային լրջագույն դիսբալանս (անհավասարակշռություն) կամ կառուցվածքային գործազրկության խնդիր: Շատերն ունեն ինչ-որ մասնագիտություններ, որոնք, սակայն, պետք չեն կամ պահանջված չեն աշխատուժի շուկայում: Միևնույն ժամանակ, կան մասնագիտություններ, որոնք պահանջված են, բայց այդ մասնագիտությամբ ու պահանջվող որակավորումով աշխատողներ չկան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի մեկնաբանում ԱՄՆ-ում իր դեսպան նշանակվելու վերաբերյալ որևէ հարց։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին։
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդ, ով այնքան հաճախ է խմբագրել իր կենսագրությունը, որ հայտնվել է ապրած ու հորինած կյանքի իրարամերժության կենտրոնում՝ խոսում է նախագահի հայտարարություններից։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում, որով կանոնակարգվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը: